Հանրային քննարկման հրավեր
07.11.2022
2022թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ա. Սարգսյան փ.5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Սօհօ քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի 29/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: