Պահոց

Հանրային քննարկման հրավեր

14.11.2022

2022թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Սեբաստիայի փողոց հ.32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Լույսեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Լենինգրադյան 29/12 հասցեում նախատեսվող հասարակական համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․՝ 011-22-02-17, 011-22-02-18: