Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.11.2022

2022թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ա.Սարգսյան փողոց 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացիներ Էդուարդ Հովհաննիսյանի և Սուսաննա Բարսեղյանի կողմից Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան, Նազարբեկյան թաղամաս հ․ 44/3 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ. +374 91432063: