Հանրային քննարկման հրավեր
18.11.2022
2022թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Գայի պողոտա հ․ 19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Առմա Քոնսթրաքշն» ՍՊԸ կողմից Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջան, Մինսկի փողոց հ.89 հասցեում գտնվող մանկապարտեզը բնակելի համալիրի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ. +374 99 991155: