Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.12.2022

ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում Շիրակի փողոցի հարևանությամբ ավտոբուսային հավաքակայանի կառուցումը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի կունենա «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության կողմից հայաստանյան մասնաճյուղի միջոցով ներկայացված Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Երևան քաղաքում Շիրակի փողոցի հարևանությամբ ավտոբուսային հավաքակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (3-րդ փուլ):
Հանրային քննարկումը տեղի կունենա 2022թ. դեկտեմբերի 13-ին՝ Ժամը 11:00-ին Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքում՝ 3-րդ հարկ, հանդիսությունների դահլիճ:
Հասցեն՝ Երևան, Գ. Նժդեհի փ., 26, հեռ՝ +(374 11) 518 808
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ: