Հանրային քննարկման հրավեր
20.12.2022
2022թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, ք.Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «360 Պանորամա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Անտառային փողոց 124/10 և Գոհար Գասպարյան փողոց 6/2 հողամաս հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: