Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.12.2022

2023թ. հունվարի 5-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա <<Դեֆանս հաուզինգ ինվեստ>> ՓԲԸ  կողմից Աջափնյակ վարչական շրջանում <<Հյուսիս-Հարավ>> մայրուղու և Տիչինայի փողոցին հարող թաղամասի 2-րդ փուլի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ. +374 99 991155: