Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.12.2022

2023թ. հունվարի 12-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Խուդյակովի փողոց հ. 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա Ավան վարչական շրջան, Ռուբինյանց փողոց հ. 27/78, 27/80, 27/81, 27/82, 27/88, 27/89 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: