Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.12.2022

2023թ. հունվարի 9-ին՝ ժամը 12.00-ին, համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Արմենակ Արմենակյան փող., 272 հասցեում (Նորք Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Նորք Մարաշ վարչական շրջան, Արմենակյան 108/7 հասցեում  նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի աշխատանքային նախագծի շրջակա շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ.՝ +374 99 9994222: