Պահոց

Հանրային քննարկման հրավեր

12.01.2023

2023թ. հունվարի 23-ին՝ ժամը 15.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Մարտիրոսյան փողոց հ․1 և հ․1/2 հասցեների հողամասերում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Ագրոսպասարկում» ԱՄ ՇՇՄ ԲԲ ընկերության գրասենյակում, հասցեն հհ, ք․ Երևան, Հաղթանակի 1/46: