Պահոց

Հանրային քննարկման հրավեր

12.01.2023

2023թ. հունվարի 25-ին՝ ժամը 11:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Սասունցի Դավթի 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Լեյլա Խաչատրյան» ՍՊԸ կողմից էրեբունի վարչական շրջանի արդյունաբերական գոտում՝ Արին Բերդի փողոց 22/1 հասցեում ձեռնարկվող մետաղների թափոնների ձուլման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննության վերաբերյալ քննարկումներ (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: