Պահոց

Հանրային քննարկման հրավեր

17.01.2023

2023թ. հունվարի 25-ին՝ ժամը 14:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ա. Սարգսյան փ.5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Վերարտադրողական առողջության, պերինտալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 6/2 հասցեում հասարակական նշանակության շինության և երկհարկանի ավտոկայանատեղիի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: