Պահոց

Հանրային քննարկման հրավեր

24.01.2023

2023թ. հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Նուբարաշենի 9-րդ փողոց հ. 4 հասցեում (Նուբարաշեն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Նուբարաշեն վարչական շրջանի գոտևորման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․՝ 011-22-02-17, 011-22-02-18: