Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.01.2023

2023թ. փետրվարի 9-ին՝ ժամը 15.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Սեբաստիայի փող. 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Էլիտ ռեզիդենս» ՓԲԸ կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Լենինգրադյան փողոց հ.23/18 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ. +374 99 991155: