Պահոց

Հանրային քննարկման հրավեր

01.02.2023

2023թ. փետրվարի 10-ին՝ ժամը 15.00-ին, համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ն. Զարյան փողոց հ.27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ծրագիրը իրականացնող կազմակերպության՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքում, հասցե՝ ք. Երևան, փ. Ուլնեցի 31/1, հեռ.՝ 010 247 123: