Պահոց

Հանրային քննարկման հրավեր

06.02.2023

2023թ. փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Գայի պողոտա 19 (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Առմա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոց 89 հասցեում գտնվող մանկապարտեզը բնակելի համալիրի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: