Հանրային քննարկման հրավեր
07.02.2023
2023թ. փետրվարի 21-ին՝ ժամը 12:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Նաիրի հաուզ» ՍՊԸ և «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ կողմից Կենտրոն վարչական շրջան, Պարոնյան փողոց 21/11 և 22/12 1հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/22-02-17: