Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.02.2023

2023թ. մարտի 10-ին՝ ժամը 10:30 -ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 26 ( Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ԱՐՄ ՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների 81 և 81/8 հասցեում գտնվող պահեստային շինությունների և պահեստ-ցուցասրահի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: Հեռ.՝ 011/22-02-17, 011/22-02-18: