Պահոց

Հանրային քննարկման հրավեր

06.03.2023

2023թ. մարտի  16-ին՝ ժամը 12:00-ին -ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Դավիթ Անհաղթի փող., 11 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Գասպարյան և որդիներ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 22 և 22/10 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: Հեռ.՝ 011/22-02-17, 011/22-02-18: