Պահոց

Հանրային քննարկման հրավեր

10.03.2023

2023թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ավան, Մարշալ Խուդյակովի փող., 222 շենք (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Սահակյանշին» ՓԲԸ կողմից Ավան վարչական շրջան, Բաբաջանյան 3/3 հասցեում  նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 098443880 հեռախոսահամարով: