Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.03.2023

2023թ. ապրիլի 4-ին՝ ժամը 10:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան,. Դավիթ Անհաղթի փող., 11 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՍՄԱՐԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՌԵԼԵԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ազատության պողոտա 24/59, 24/60, 24/61, 24/57 հասցեներում  նախատեսվող արտադրական և վարչական շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 098443880 հեռախոսահամարով: