Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.03.2023

2023թ. ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Գարեգին Նժդեհի փող., 26 շենք (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Լեքս տոբակո քամփնի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց փ, հ 127/21 հասցեում գործող ծխախոտի գործարանի վերազինման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: