Պահոց

Հանրային քննարկման հրավեր

29.03.2023

2023թ. ապրիլի 7-ին՝ ժամը 2:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Արա Սարգսյան փող., 5 շենք (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Սիմոնյան կրթական հիմնադրամ» ՀՄԴ-ի կողմից ներկայացված Կ. Հալաբյան փողոց թիվ 16/2 հասցեում նախատեսվող Ինժեներական եվ կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: Հեռ.՝ 011/22-02-17, 011/22-02-18: