Պահոց

Հանրային քննարկման հրավեր

29.03.2023

2023թ. ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան,. Գայի պող., հ19 շենք (Նոր-Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջան, Հ.Հովհաննիսյան փողոց 21 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155 հեռախոսահամարով: