Հանրային քննարկման հրավեր
05.04.2023
2023թ. ապրիլի 13-ին՝ ժամը 12:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Արմենակ Արմենակյան փող., 272 շենք (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Նորք-Մարաշ վարչական շրջան, Դավիթ-Բեկի 93/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: