Պահոց

Հանրային քննարկման հրավեր

10.04.2023

2023թ. ապրիլի 25-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Նաիրի Զարյան փող., 27 շենք (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա Արտյոմ Չախալյանի կողմից ներկայացված  Արաբկիր վարչական շրջան, Ն. Ադոնցի, փողոց 19/4 և Ն. Տիգրանյան փողոց 4 փակուղի հ. 18/3 հասցեներում  նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):
Հարցերի դեպքում զանգահարել հեռ. 099991155: