Պահոց

Հանրային քննարկման հրավեր

10.04.2023

2023թ. ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Սասունցի Դավթի փող., 87 շենք (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Էկոմետալ» ՍՊԸ-ի կողմից Էրեբունու վարչական շրջանի Արին Բերդի փողոց 3-րդ նրբանցք, 6/2 հասցեում ձեռնարկվող սև և գունավոր մետաղների ձուլարանի  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ /հեռ.՝. 011-22-02-17/: