Հանրային քննարկման հրավեր
25.04.2023
2023թ. ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան,. Նաիրի Զարյան փող., 27 շենք (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Յունիփուլ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 21/5 հասցեում հասարակական նշանակության շինության կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 096-84-84-74 հեռախոսահամարով: