Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.04.2023

2023թ. մայիսի 8-ին՝ ժամը 14:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՋԻ ԷՄ Դեվելոփեր» ՍՊԸ կողմից «Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ.Բուզանդի  փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N1749-Ն որոշման հ.1 հավելվածով առանձնացված հողամասերում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել  099991155 հեռախոսահամարով: