Պահոց

Հանրային քննարկման հրավեր

25.05.2023

2023թ. հունիսի 2-ին՝ ժամը 15:00-ին -ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Գայի պող., 19 շենք (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Իդեա գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Դավիթ Բեկի փողոց 103/4, 103/8, 103/6 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: Հեռ.՝ 011/22-02-17, 011/22-02-18: