Պահոց

Հանրային քննարկման հրավեր

25.05.2023

2023թ. հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին -ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Արմենակ Արմենակյան փող., 272 շենք (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ԲՈՒԼԴՈԶԵՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց 58/15 և 58/16 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: Հեռ.՝ 011/22-02-17, 011/22-02-18: