Հանրային քննարկման հրավեր
09.06.2023
2023թ. հունիսի 20-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ կողմից Կենտրոն վարչական շրջան, Պարոնյան փողոց 21 հասցեում գործող բժշկական կենտրոնի վերակառուցման և նոր մասնաշենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝զանգահարելով 099991155: