Հանրային քննարկման հրավեր
15.06.2023
2023թ. հունիսի 23-ին՝ ժամը 14:30-ին -ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան,., Գայի պողոտա 19 շենք (Նոր-Նորք վարչական շրջան) տեղի կունենա «Ավ Կոմպանի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նոր-Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 2/1 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: Հեռ.՝ 011/22-02-17, 011/22-02-18: