Պահոց

Հանրային քննարկման հրավեր

11.07.2023

2023թ. հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ին -ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Արմենակ Արմենակայան փող.,272 շենք (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Մ. Մուրադյանի կողմից ներկայացված Նորք-Մարաշ վարչական շրջանի Դավիթ-Բեկի 93/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: Հեռ.՝ 011/22-02-17, 011/22-02-18: