Հանրային քննարկման հրավեր
11.07.2023
2023թ. հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին -ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Սեբաստիայի փող., 32 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Դ. Վարուժանի 28/1 հասցեում նախատեսվող «Աստղիկ» ԲԿ-ի նոր մասնաշենքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: Հեռ.՝ 011/22-02-17, 011/22-02-18: