Հանրային քննարկման հրավեր
2023թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:00-ին -ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Տերյան փողոց 44 հասցեում., (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՋԻ ԷՄ Դեվելոփեր» ՍՊԸ -ի կողմից ներկայացված Կենտրոն վարչական շրջանի «Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ.Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N1749-Ն որոշման հ.1 հավելվածով առանձնացված հողամասերում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: