Հանրային քննարկման հրավեր
2023թ. հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան,. Գարեգին Նժդեհի 26, շենք (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ռեմ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մ. Ֆրունզեի փողոց թիվ 14 հողամաս հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: Հեռ.՝ 011/22-02-17, 011/22-02-18: