Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.08.2023

2023թ. oգոստոսի 18-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն « Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան , Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Աջափնյակ վարչական շրջան, Գ. Ջանիբեկյան փողոց 1/6 շինություն, Հ. Շիրազի փողոց 2, Հ. Շիրազի փողոց 4 տարածք հասցեներում  նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ. +374 99991155: