Պահոց

Հանրային քննարկման հրավեր

09.08.2023

2023թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 12:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Ն. Զարյան փողոց 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Արման Նահապետյանի կողմից ներկայացված՝ Արաբկիր վարչական շրջանի Ն. Տիգրանյան փող. 16 և 16.1 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: