Հանրային քննարկման հրավեր
25.08.2023
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ ք. Երևան, Սասունցի Դավթի 87 հասցեում, տեղի կունենա «Գրին օրգանիկ» ՍՊԸ կողմից Էրեբունու վարչական շրջանի Արին Բերդի փողոց 3-րդ նրբանցք, 6/2 հասցեում ձեռնարկվող օրգանական թափոններից կենսագազի և պարարտանյութի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան, Սեբաստի 31/2 հասցեում, /հեռ. 091-58-66-35/: