Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.09.2023

2023թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Ա. Արմենակյան փողոց հ. 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ. Հովսեփյան փողոց հ.38/7, 38/8, Նորքի այգիների փողոց հ.202/12, 202/13, 202/14  հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155 հեռախոսահամարով: