Պահոց

Հանրային քննարկման հրավեր

14.09.2023

2023թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11 :00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Գայի պողոտա հ. 19 հասցեում (Նոր Նորքի վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց 35/22 շենքի (N 133 դպրոցի թիվ 7 մասնաշենք) 1-ին և 2-րդ հարկերի 717.7 քմ. տարածքի՝ §Նոր Նորք միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հիմնանորոգման բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագրի¦ նախագծի քննարկման հանրային բաց լսում: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ www.mlsa.am կայքում, ինչպես նաև Կառավարական տուն N 3, 361 սենյակ հասցեում, հեռ.՝ 010 54 16 89: