Հանրային քննարկման հրավեր
2023թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, քաղաք Երևան, Գայի պողոտա 19 հասցեում՝ Նոր Նորք վարչական շրջանի ադմինիստրատիվ շենքում, տեղի կունենան «Նոր Նորքի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հիմնանորոգման բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագրի» նախագծի քննարկման հանրային բաց լսումներ: Նոր Նորքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը կառուցվելու է ք․ Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց 35/22 շենք հասցեում՝ հ.133 դպրոցի թիվ 7 մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկեր։
Ձեր առաջարկություններն ու դիտողությունները կարող եք ուղարկել infospap@mlsa.am էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3, 361 սենյակ, ոչ ուշ քան ս/թ սեպտեմբերի 25-ը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում, ինչպես նաև ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3, 361 սենյակ հասցեում, հեռ.՝ 010 54 16 89: