Պահոց

Հանրային քննարկման հրավեր

19.09.2023

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Մ. Խուդյակովի փողոց, 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Կոնտակտ-Լույս»  ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/28 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: