Հանրային քննարկման հրավեր
19.09.2023
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Մ. Խուդյակովի փողոց, 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան 3/3 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: