Հանրային քննարկման հրավեր
28.09.2023
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Ն. Զարյան 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Անիպրեմիում դիվելփմենթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ադոնց փողոցի 19/4 և Տիգրանյան փողոցի 4 փակուղի 18/3 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: