Հանրային քննարկման հրավեր
04.10.2023
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի Ա.Արմենակյան փողոց հ. 272 հասցեում՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ.Հովսեփյան փողոց 46/9, 46/7 և 202/20 հասցեներում նախատեսվող բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով` 099991155: