Հանրային քննարկման հրավեր
05.10.2023
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2023թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ն. Զարյան 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՅՈՒՆԻՓՈՒԼ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թբիլիսյան խճուղի 21/5 հասցեում հասարակական նշանակության շենքի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: