Պահոց

հանրային քննարկման հրավեր

17.08.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երկրորդ փուլ) 2020 թ. oգոստոսի 21-ին՝ ժամը 12.00-ին ՀՀ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարչական շենքում (Դավիթ Անհաղթի փող., 11 շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Պարույր Սևակի 51/11 և Տոնոյան 14 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության կենտրոն>> ՊՈԱԿ, հեռ.՝ +374 11 220218, mnp.am: