Պահոց

Հանրային քննարկման հրավեր

31.10.2023

2023թ.նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Կարեն Ամարյանի կողմից Շենգավիթ վարչական շրջան, Ծովակալ Իսակովի պողոտա հ.15/21 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17 կամ զանգահարելով 099991155: